Գիտնականներն Ուիլյամ Շեքսպիրին
կասկածում են մարիխուանա եւ կոկաին օգտագործելու մեջ: Հարցն այն է, որ
ուսումնասիրողները դրամատուրգի ծխամորճի մեջ հայտնաբերել են մարիխուանայի
եւ կոկաինի հետքեր: Յոհանեսբուրգի համալսարանի գիտնականներն առաջարկում են
փորել Շեքսպիրի գերեզմանը` կասկածները հաստատելու համար:
Բրիտանական իշխանություններն արդեն դիմում են ստացել գիտնական Ֆրենսիս
Թեքքերեյից, որը խնդրում է կառավարությանն իրենց թույլ տալ ուսումնասիրել Շեքսպիրի
դին: Եթե իշխանությունները տան իրենց համաձայնությունը, ապա 400 տարի առաջ
մահացած դրամատուրգի դին թմրանյութերի ստուգում կանցնի:
Մինչ այդ գիտնականները նշում էին, որ գրողի ատամների միջեւ խորությունը
խոսում է այն մասին, որ նա ծխելու սովորություն է ունեցել: Բացի այդ Շեքսպիրին
պատկանող ութ ծխամորճներում էլ մարիխուանայի հետքեր են հայտնաբերվել:
Գիտնականները նշել են, որ հույս ունեն իրենց ուսումնասիրության
արդյունքները հրապարակել 2016-ին, երբ կլրանա դրամատուրգի մահվան 400
տարին:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.