Главная » 2011»Июль»4 » “Սեքսուալ անորեքսիա”` 21-րդ դարի նոր հիվանդությունը
20:35
“Սեքսուալ անորեքսիա”` 21-րդ դարի նոր հիվանդությունը
"Սեքսուալ անորեքսիա”` 21-րդ դարի նոր
հիվանդությունը
Իտալացի գիտնականները 21-րդ
դարին հատուկ նոր հիվանդություն են ախտորոշել, որն անվանել են "սեքսուալ
անորեքսիա”: Նրանք այդպես են անվանել տղամարդկանց շրջանում սեռական
հարաբերությունների նկատմամբ անտարբերությունն ու էրեկցիայի հետ կապված
խնդիրները:
Գիտնականների կարծիքով`աշխարհը "չափից ավելի է մերկացել”. ամենուրեք
կարելի է հանդիպել մերկ մարմիններ ու էրոտիկա, ինչի հետեւանքով սեռական
ակտիվության շրջանում գտնվող տղամարդիկ կորցրել են սեքսի հանդեպ
հետաքրքրությունը:
Մասնագետներն հարցում են անցկացրել 28 հազար տղամարդկանց շրջանում:
Պարզվել է, որ էրեկցիայի հետ կապված խնդիրների պատճառը պոռնոֆիլմերի
առատությունն է:
Հոգեբանների կարծիքով` խնդիրն ավելի խորքային է: 21-րդ դարում մարդիկ
միջանձնային հարաբերություններ կառուցելու փոխարեն հաղորդակցման այլ
միջոցների են դիմում, մասնավորապես` շփում ինտերնետով:
"Սեքսուալ անորեքսիայի” բուժումը հնարավոր է սեռական
ճիշտ դաստիարակության ու իրական շփման միջոցով, ասում են մասնագետները:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.