Главная » 2011»Июнь»3 » Ռիհաննայի նոր տեսահոլովակը քարոզում է բռնություն եւ մարդասպանություն
16:09
Ռիհաննայի նոր տեսահոլովակը քարոզում է բռնություն եւ մարդասպանություն
Ռիհաննայի նոր տեսահոլովակը քարոզում է բռնություն եւ մարդասպանություն
Ռիհաննայի նոր տեսահոլովակը քարոզում է բռնություն եւ մարդասպանություն: Երգչուհի Ռիհաննայի
Man Down երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ հերոսուհին
բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կրակում է իր հանդեպ բռնություն կիրառած
տղամարդու վրա, բուռն քննարկումների առիթ է տվել:
Հատկապես վրդովվել է ամերիկյան Ծնողների հեռուստատեսության խորհուրդը (Parents Television Council): Կազմակերպությունը Ռիհաննայի տեսահոլովակը դիտման ենթակա չի համարել` նշելով, որ այն բռնություն եւ կանխամտածված մարդասպանություն է քարոզում:
Տեսահոլովակի դեմ հանդես եկած մարդկանց կարծիքով` Ռիհաննան բռնության զոհ դարձած կանանց արդարադատությանը դիմելու կոչի փոխարեն, դրդում է սպանություն իրականացնել:
Իսկ ինքը` երգչուհին, հետեւյալ կարծիքին է. "Մենք` կանայք եւ աղջիկներս,
ողջ աշխարհով մեկ այնքան տարբեր ենք: Մենք անմեղ սիրախաղ ենք անում
տղամարդկանց հետ, սակայն երբեմն մեր այդ անմեղությունը դառնում է
միամտություն: Միշտ վստահ ենք, որ բռնությունը մեզ չի սպառնում, սակայն այն
կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ: Այնպես որ, ուշադիր եղեք եւ
հաճախ լսեք ձեր մայրիկին”:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.