Главная » 2011 » Май » 24 » Քաղաքապետը ներկայացրել է Երեւանի նոր գլխավոր ճարտարապետին. Նարեկ Սարգսյանը վերադառնում է
17:09
Քաղաքապետը ներկայացրել է Երեւանի նոր գլխավոր ճարտարապետին. Նարեկ Սարգսյանը վերադառնում է
Քաղաքապետը ներկայացրել է Երեւանի նոր գլխավոր ճարտարապետին. Նարեկ Սարգսյանը վերադառնում է
Մայիսի
23-ին մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին
անցնելը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի
նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
"Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը:
Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն
Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն
հայտնի”- նշել է քաղաքապետը:
Նշենք, որ Նարեկ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ աշխատելու
բավական մեծ փորձ ունի: Նա Երեւանի գլխավոր ճարտարապետն է եղել Ռոբերտ
Քոչարյանի նախագահության տարիներին: Ի դեպ, Ն. Սարգսյանը Հյուսիսային
պողոտայի նախագծի գլխավոր իրականացոնողն է: Երբ նրան քննադատում էին
ճարտարապետական այս կամ այն նախագծի համար, հիշում էր, որ "Թամանյանին էլ
ժամանակին չեն ընդունել եւ ոչ պակաս քննադատության են արժանացրել”:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.