Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր
Պուտինն այսօր առաջին անգամ հանդես է եկել ռադիոյով, այս անգամ`
երգչի կարգավիճակում: Նրա կատարմամբ ջազային "Blueberry Hill” երգն այսօր
"Ռադիո-7-ով” կհնչի 4 անգամ` յուրաքանչյուր լրատվական հաղորդումից
անմիջապես հետո: Երգի նոր տարբերակը ձայնագրվել է DJ Smash-ի
մասնակցությամբ:
"Blueberry Hill”-ը ժամանակին կատարել են նաեւ Լուի Արմսթրոնգը, Էլվիս
Փրեսլին, Ադրիանո Չելենտանոն, Էլթըն Ջոնը եւ այլոք:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում կայացած
բարեգործական երեկոյի ընթացքում Պուտինը դաշնամուրի վրա
նվագել էր "С чего начинается родина”-ն, ապա երգել էր "Blueberry Hill”
երգը:
Բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում` բրիտանական Times-ը, բարեգործական
երեկոյից հետո գրեցին, որ Պուտինի կատարմամբ "Blueberry
Hill” երգը դարձել է Մոսկվայի ակումբների հիթը:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.