Главная » 2011»Май»24 » Օմբութսմեն Կարեն Անդրեասյանը չի վախենում “անհաջողակ կադր” պիտակավորումից
17:23
Օմբութսմեն Կարեն Անդրեասյանը չի վախենում “անհաջողակ կադր” պիտակավորումից
Օմբութսմեն Կարեն Անդրեասյանը չի վախենում "անհաջողակ կադր” պիտակավորումից
18:18Մայիս 24, 2011
"Համաներումը
գնահատում եմ դրական և հույս ունեմ, որ 2008թ-ի մարտիմեկյան դեպքերի
հետևանքով բոլոր ազատազրկվածները շուտով ազատ կարձակվեն”,- "Սիվիլիթաս”
հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ համաներման մասին իր կարծիքը
հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա դրական է գնահատում ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթևացնում է
մարդկանց վճակը և բարելավում այն` անկախ քաղաքական և հասարակական
ենթատեքստից։
Քննարկման մասնակիցների կողմից հնչեցված հարցին, թե չի՞ վախենում
արդյոք Անդրեասյանը, որ մարտիմեկյան իրադարձությունների մասին խոսելիս իր
նախորդի նման իշխանությունների կողմից կստանա "ամենաանհաջող կադր”
պիտակավորումը, օմբութսմենը պատասխանեց, որ ինքը որևէ գնահատական
ստանալուց կամ պիտակավարում կրելուց չի վախենում, հակառակ դեպքում չէր
ստանձնի մարդու իրավունքների պաշտպանի իր պաշտոնը: Միաժամանակ նա հույս
հայտնեց, որ մարտմեկյան դեպքերը այլևս չեն կրկնվի:
Նրա գնահատմամբ հենց նման իրադարձություններն են հասարակության մեջ
բևեռացում առաջացնում, որն էլ պիտակավորումներ է առաջ բերում, ինչը
"ցավոք” եղավ իր նախորդի դեպքում։
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.