21:06 Նարեկ Սարգսյանը “ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպի | |
Նարեկ Սարգսյանը "ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպիՄայիսի 23-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին և նշել, որ նախորդ գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը կարող է մնալ "իրենց թիմում”, եթե ցանկանա: Այսօր արդեն, քաղաքապետը դրական է գնահատել Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը, և հերքել այն լուրերը, թե ճարտարապետի աշխատանքից ազատվելու պատճառը տարաձայնություններն են Կառավարության շենքի վրա կառուցվելիք "Գմբեթի” շուրջ: Ինչ վերաբերում է Facebook –ում տարածված այն հայտարարությանը, թե Նարեկ Սարգսյանի նշանակման հարցը մեկ ամսով հետաձգվում է, ապա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում, քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, որ այդ տեղեկությունը հավաստի չէ: Շուտով նորանշանակ ճարտարապետը գործի կանցնի, սակայն նրա հետ հարցազրույց մոտ օրերս չի լինի. "Նարեկ Սարգսյանը լրագրողներին մի քիչ ուշ կհանդիպի”,- ասաց Շուշան Սարդարյանը: Նա հղում արեց mediamax-ին, որի հետ հարցազրույցում, քաղաքապետի դիտարկմամբ, "Նարեկ Սարգսյանն աշխատելու է որպես թիմի անդամ, եւ ժամանակը ցույց կտա, որքանով արդյունավետ է մեր աշխատանքը”,- ասել է նա: Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որը հնչում է Նարեկ Սարգսյանի հասցեին, ապա Կարեն Կարապետյանն առաջարկում է սպասել մի քանի ամիս: Նա համոզված է, որ Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը, եւ բոլորին կոչ է անում ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ լավ բան անելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը կյանքի կոչել: | |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.