Главная » 2011 » Май » 27 » Իտալիայում լողափնյա մերսումն արգելվեց
22:32
Իտալիայում լողափնյա մերսումն արգելվեց
Իտալիայում լողափնյա մերսումն արգելվեց
Իտալիայի իշխանություններն
արգելել են զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածում գտած լողափնյա մերսումը:
Հրամանը ստորագրվել է երկրի Առողջապահության նախարարի կողմից, որն իր
որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ մերսողները ոչ միշտ են
մասնագետ լինում, եւ լողափնյա տարածքը նման գործողությունների համար այնքան
էլ հարմար վայր չէ:
Մերսվել ցանկացողներին առաջարկվում է հաճախել մերսման
հատուկ կենտրոններ: Լողափերին մերսողները կտուգանվեն 2.5 հազար եվրոյի
չափով: Հսկողությունը կիրականացնեն ոստիկանները եւ հատուկ սանիտարական
ծառայությունները:
Հատկանշական է, որ Իտալիայի լողափերին նախկինի նման կարելի է տեսնել
իրենց ծառայությունները մատուցող մերսողների: Ընդ որում, լողափում
ծառայությունն արժե 20 եվրո, իսկ հատուկ կենտրոններում` 50 եվրո:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.