15:25 Ինչու են ճչում թենիսիստուհիները | |
Ինչու են ճչում թենիսիստուհիները
Բրունելի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Մաքքոնելը նշում է, որ ճիչն օգնում է մեծացնել հարվածի ուժը` կարգավորելով հավասարակշռությունը: Թոքերում օդի մեծ քանակն օգնում է կայունություն ապահովել: Առաջին թենիսիստուհին, որ խաղի ժամանակ սկսել է ճչալ, Մոնիկա Սելեշն է եղել: Սակայն 1992-ին այդ ձայները չափազանց բացասական արձագանք ստացան, ուստի թենիսիստուհուն Ուիմբլդոնի եզրափակչում կարգադրեցին ճչալ ցածր ձայնով: Այդ ժամանակվանից թենիսիստուհիների ուժեղ ճիչերը գլխացավանք են խաղի դատավորների համար: Որոշ փորձագետներ անգամ զգուշացնում էին, որ նման ձայները կարող են ճնշող ազդեցություն ունենալ մրցակիցների վրա, որը չի համապատասխանում թենիսի կանոններին: Սակայն Էլիսոն Մաքքոնելը նշում է, որ ուժեղ գոռալու կարողությունը խաղացողի մարզական պատրաստվածության եւս մեկ բոնուս է: Նրա խոսքով` լավ թենիս խաղալու համար անհրաժեշտ է ունենալ լավ զարգացած մկանային համակարգ եւ ուժեղ ողնաշար: Իսկ ինչ վերաբերում է շնչառական տեխնիկային, ապա անհրաժեշտ է շնչել եւ արտաշնչել բերանով: Նման ձեւով շնչելու յուրահատկությունը կայանում է նրանում, որ որոշ մարդկանց կտրուկ արտաշնչելու համար անհրաժեշտ է ձայներ արձակել: Ճչացող ամենահայտնի թենիսիստուհիների թվում է 24-ամյա Մարիա Շարապովան, որը 100 դեցիբել ձայներ է արձակում: Այն ավելի բարձր է, քան փոքր ինքնաթիռի շարժիչի արձակած ձայնը: Այս ցանկում են նաեւ Սերենա Ուիլյամսը, Միշել Լարշե դե Բրիտոն: Նյութը վերցված է henaran.am լրատվական կայքից | |
|
Всего комментариев: 0 | |
![Google-Add.com - Открытый Каталог Сайтов](http://google-add.com/button/google-add.gif)
![Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU](http://www.itotal.ru/images/itotal.gif)
![Каталог сайтов Всего.RU](http://www.vsego.ru/images/bkat8831.gif)
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.