ԱՄՆ-ում տեղի է ունեցել զուգարանի թղթից պատրաստված
լավագույն հարսանեկան զգեստի մրցույթ: Ինչպես հաղորդում է Oddity
Central-ը, մրցույթին ներկայացված է եղել մոտ 1000 հարսանեկան զգեստ:
Ժյուրիի անդամները գնահատել են զգեստի արտաքին տեսքը եւ զուգարանի թղթի օգտագործման խելամտությունը: Բացի զուգարանի թղթից Cheap
Chic Weddings-ի մասնակիցներին թույլատրվել է զգեստի համար օգտագործել
սոսնձի տարբեր տեսակներ, ինչպես նաեւ թելեր եւ ժապավեններ:
Մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Միչիգան նահանգից Սյուզան Բրեննանը, որը զգեստի ստեղծման համար օգտագործել է զուգարանի թղթի
4 գլանափաթեթ: Իսկ զգեստի դետալներն իրար միացնելու համար մասնակիցը
սոսինձ է օգտագործել: Որպես մրցանակ` Սյուզանը ստացել է 1000 դոլար:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Կալիֆոռնիայից Լորա Լին, որին շնորհվել է 500
դոլար: Երրորդ տեղում է հայտնվել Սինտի Ռիչարդսը, որն իր զգեստը "կարելու”
համար օգտագործել է 20 գլանափաթեթ զուգարանի թուղթ: Նշենք, որ Cheap Chic Weddings մրցույթն անց է կացվում արդեն 7-րդ անգամ:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.