Главная » 2011»Июнь»28 » Ֆրանսուհին ամուսնացել է իր հանգուցյալ ընկերոջ հետ
21:45
Ֆրանսուհին ամուսնացել է իր հանգուցյալ ընկերոջ հետ
Ֆրանսուհին ամուսնացել է իր հանգուցյալ ընկերոջ
հետ
Ֆրանսուհին ամուսնացել
է իր սիրեցյալի հետ վերջինիս մահից 2 տարի անց: 22-ամյա աղջիկը նամակ է
գրել նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ամուսնության համար նրա
թույտվությունն է խնդրել:
Իշխանությունները ֆրանսուհուն ընդառաջ են գնացել, քանի
որ նրան հաջողվել է ապացուցել, որ մինչ տղայի մահը նրանք հարսանիքն արդեն
պլանավորած են եղել: Երիտասարդները հանդիպել են 2007-ին, իսկ 2 տարի անց
ծնվել է նրանց որդին: Երիտասարդը մահացել է 2009-ին ավտովթարի հետեւանքով:
Ստանալով նախագահի թույտվությունը` աղջիկն իսկական հարսանեկան
արարողություն է կազմակերպել ընտանիքի անդամների եւ ընկերների
մասնակցությամբ: Նա նշել է, որ ամուսինն իր առաջին տղամարդն է եղել եւ ինքը
վստահ է եղել, որ միասին կմեծացնեն իրենց առաջնեկին, սակայն ճակատագիրը
թույլ չի տվել: "Այժմ ես նրա կինն եմ եւ կսիրեմ նրան”,-նշել է նորապսակ
կինը:
Ֆրանսիացի փորձագետները նշում են, որ կրկին ամուսնանալու դեպքում ֆրանսուհին
ստիպված է բաժանվել ներկայիս "ամուսնուց”, ինչը ձեւական բնույթ կկրի, քանի
որ փաստացի ոչ ոք չի կարող առարկել դրան:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.