18:13 Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապետն առաջարկում է Նարեկ Սարգսյանի հարցում չշտապել | |
Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապետն առաջարկում է Նարեկ Սարգսյանի հարցում չշտապել
Անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված քննակումներին` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում նշել է. «Ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով և այլն։ Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս։ Ամեն ինչ կախված է թե թիմին ու կառավարիչներին ինչ լիազորություններ և ազատության աստիճան է տրվում և ինչ խաղի կանոններով են շարժվում։ Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և "բացասական” փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել։ Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանի թիմը ձևավորում է բաց և թափանցիկ մթնոլորտ, որտեղ երևանցին կարողանում է վերահսկել մեր աշխատանքը։ Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու։ Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ` մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա»։ "Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև պարոն Հասրաթյանը”,- գրում է Երեւանի քաղաքապետը: Նյութը վերցված է henaran.am լրատվական կայքից | |
|
Всего комментариев: 0 | |



Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.