13:06 Երիտասարդը իջեցրել է տարեց կնոջը գետնանցում եւ ծեծի ենթարկել նրան | |
Երիտասարդը իջեցրել է տարեց կնոջը գետնանցում եւ ծեծի ենթարկել նրան Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վանաձորի բաժնի բազումի բաժանմունքի օպերատիվ խումբը ղեկավարությամբ բաժնի պետ Արա Կարապետյանի։ Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը։ Կինը ոստիկաններին պատմել է, որ իրեն է մոտեցել 20-25 տարեկան հարբած երիտասարդ ու փորձել է զրուցել կնոջ հետ, ասելով, թե իբր ճանաչում է վերջինիս թոռանը։ Այնուհետ զրույցը վերածվել է քաշքշուքի, հարբած տղամարդը բռնություն կիրառելով կնոջն իջեցրել է գետնանցումը, այնուհետ երբ կինը դիմադրություն է ցույց տվել, տղամարդը ջարդել է կնոջ ձեռքի տակ եղած ցախավելը ու հարվածել կնոջ գլխին, ծեծի ենթարկել նրան ու դիմել է փախուստի:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.













