Главная » 2011 » Май » 25 » Երեւանցիների համար ջրի նոր սակագին կգործի
22:35
Երեւանցիների համար ջրի նոր սակագին կգործի
Երեւանցիների համար ջրի նոր սակագին կգործի
Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել երեւանցիների համար մատակարարվող
ջուրը եւ ջրամատակարարման ծառայությունները էժանացնելու մասին:
Հունիսի 8-ից Երեւանում սպառողների համար ջրի 1 խորանարդ մետրի սակագինը
կազմելու է 174.6 դրամ` ներկայիս 181 դրամի փոխարեն: Սակագինն իր մեջ
ներառում է խմելու ջուրը, ջրահեռացումը, կեղտաջրերի մաքրումը:
Հունիսի 8-ից Երեւանի քաղաքապետարանը կդադարեցնի խմելու ջրի սակագնի
սուբսիդավորումը, որի շնորհիվ խմելու ջրի համար երեւանցիները վճարում էին
181 դրամ` սահմանված 195 դրամի փոխարեն:
Խմելու ջրի էժանացմանը զուգահեռ` կթանկացվի "Կարեն Դեմիրճյանի անվան
Երեւանի մետրոպոլիտենի” ջրահեռացման արժեքը` գործող 7.68 դրամի փոխարեն
սահմանվել է 8.95 դրամ սակագին:
Հիշեցնենք, որ Veolia Water ֆրանսիական ընկերությունը սկսած 2005 թ. 10
տարով վարձակալել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.