22:38 Երևանում հաշվառված է 4 անչափահաս մարմնավաճառ | |
Երևանում հաշվառված է 4 անչափահաս մարմնավաճառԵրևանում հաշվառված է 20 անչափահաս մուրացկան: Նրանք մուրացկանություն են անում դասերից հետո կամ դրանցից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, շատերի ծնողները պարզապխես չգիտեն, որ իրենց երեխան զբաղվում է մուրացկանությամբ, քանի որ երեխաները այդ գումարները ծախսում են հիմնականում իրենց կարիքների համար: Նելլի Դուրյանը վստահեցրեց է, որ իրենք զբաղվում են անչափահաս մուրացկանների խնդիրներով` աշխատանքներ տանելով նրանց ընտանիքների հետ: Նկատենք, որ մուրացկան երեխաները ոչ միշտ են աղքատ ընտանիքներից դուրս գալիս, սակայն հիմնականում ընտանիքում բացակայում է հայրը: Անչափահասների մյուս խոցելի խումբը 15-ց 18 տարեկան աղջիկներն են, ովքեր տարբեր պատճառներով դուրս են մնում ընտանիքի հսկողությունից, հայտնվում փողոցում ու զբաղվում մարմնավաճառությամբ: Այս պահին ոստիկանությունում հաշվառված է 4 անչափահաս մարմավաճառ: Կան այնպիսիները, որոնք հաշվառված չեն, բայց "վարքի շեղումներ” ունեն: Ոլորտի պատասխանատուի մեկնաբանմամբ, այդ աղջիկները "կարող են լինել անընդհատ տարբեր տղաների հետ թե գումարի դիմաց, թե՛ առանց դրա”: "Նման դեպքերում ծնողները պարզապես չեն ընդունում նրանց, ինչի հետևանքով այդ աղջիկներն ավելի են շեղվում ու լքում տունը: Իսկ նման դեպքերի համար նախատեսված վերականգնողական կենտրոններն էլ լավ չեն աշխատում”,- ասաց Նելլի Դուրյանը: | |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.