11:58 “Եռաբլուր”-ում հայտնաբերվել է ոստիկանի դիակ. նրա մոտ նամակ է եղել | |
"Եռաբլուր”-ում հայտնաբերվել է ոստիկանի դիակ. նրա մոտ նամակ է եղել
Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է: Ականատեսները պատմել են, որ նա 1,5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը: Ոստիկանները հայտնաբերել են նրա ձեռագրով գրված նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ է, որտեղ, մասնավորապես, գրված է` "Ներողություն եմ խնդրում բոլորից …”: Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Նրա ծնոտին մեկ կրակոց է արձակվել: Դին տեղափոխվել է դիահերձարան: Նյութը վերցված է henaran.am լրատվական կայքից | |
|
Всего комментариев: 0 | |
![Google-Add.com - Открытый Каталог Сайтов](http://google-add.com/button/google-add.gif)
![Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU](http://www.itotal.ru/images/itotal.gif)
![Каталог сайтов Всего.RU](http://www.vsego.ru/images/bkat8831.gif)
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.