09:04 Դոպինգի կործանարար ազդեցությունը սպորտում. սեմինար-քննարկում` մարզասերների համար | |
Դոպինգի կործանարար ազդեցությունը սպորտում. սեմինար-քննարկում` մարզասերների համար Դպրոցներում ու մարզակառույցներում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է հակադոպինգային ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում, Գյումրիի 7-րդ դպրոցի նիստերի դահլիճում անցկացվել է սեմինար- քննարկում մարզասերների, մարզադպրոցների տնօրենների ու ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ` «սպորտում դոպինգի դեմ կանխարգելման» թեմայով: Սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասնագետ Սամվել Վարդանյանը` նշելով, որ Հայաստանը 2009-ից հանդիսանում է միջազգային պայմանագրի կողմ, որը պարտավորություն է կրում հակադոպինգային պահանջների կատարման հարցում: «Այդ ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմ, որը կոնկրետ փաստերի ու կոնկրետ մարդկանց մասին է պատմում եւ ներկայացնում դոպինգի կործանարար հետեւանքները սպորտում:Դուք պետք է լինեք այդ քարոզչության իրականացնողները Շիրակի մարզում»,-դիմելով մասնակիցներին` ասել է Սամվել Վարդանյանը: Ֆիլմի դիտումից հետո մասնակիցները քննարկում են անցկացրել «Դոպինգի կործանարար հետեւանքները սպորտում» թեմայով: Նյութը վերցված է NEWS.am լրատվական կայքից | |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.