17:12 Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության առաջարկները | |
Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության առաջարկները
Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության 4 առաջարկներից 3-ը: "Առաջինը նրանք պահանջում են 100%-ոց համամասնական ընտրություններ, ինչը, մեր կարծիքով, սխալ է եւ այս փուլում չի համապատասխանում մեր երկրի պահանջներին: Այն փաստարկը, թե գիտեք ինչ, մեզ չի հաջողվում մեծամասնական ընտրություններում հաղթել, դա լավ փաստարկ չէ` օրենսգիրք փոխելու համար”,-նշեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ 100 տոկոսանոց համամասնական համակրգով պատգամավորն ընտրողի համար դառնում է "շատ հեռու” անձնավորություն: Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր, նաեւ որ ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն: Ըստ Դավիթ Հարությույունյանի, Վենետիկի հանձնաժողովը սա դիտարկում է որպես ընտրությունների գաղտնիության սկզբունքի խախտում: ՀՅԴ-ն այս առաջարկով ցանկանում է պայքարել բացակա ընտրողների փոխարեն քվեակելու դեմ, բայց իշխանությունն այս հարցում, ինչպես Դավիթ Հարությույանը բնորոշեց, աննախադեպ քայլի է գնացել եւ առաջարկել, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ վստահված անձը նստի հանձնաժողովի այն երկու անդամների միջև, ովքեր ստուգում են ընտրության ներկայացած անձանց անձնագրերը: "Մի թույլ տվեք լինի խախտում”,-ընդգծեց Դավիթ Հարությույունյանն ու նշեց խորհրդարանական ընդդիմության երրորդ առաջարկը, որը կոալիցիան չընդունեց. "Նրանք առաջարկում են ընտրությունների արդյունքները ամփոփել սկզբից հաշվարկելով ծրարները, բաժանելով ծրաները 100-ական ծրարների, հետո նոր վերլուծելու, թե յուրաքանչյուր տրցակում ինչպես են ձայները բաշխված”: Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները Հայաստանում էապես բարելավվեցին ,երբ ընտրությունների արդյունքները ծրար առ ծրար սկսեցին հանվել: "Երբ քվեաթերթիկները քվեատուփից թափվում էին սեղաններին, այդ պահից սկսվում էին ամենաանկանխատեսելի զարգացումները` քվեաթերթիկները չքանում էին, քվեաթերթիկների տրցակներ հայտնվում էին”-հիշեց Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ ներկայացուցիչն ասաց նաեւ, որ ընդունվել են խորհրդարանական ընդդիմության մի շարք առաջարկներ, որոնց մասին վերջիններս նախընտրում են չխոսել: Դրանց թվում Դավիթ Հարությունյանը առանձնացրեց անհատական դրոշմակնիքների, ընտրատեղամասերի տեսանկարահանման վերաբերյալ առաջարկությունները: Վերջինը մասամբ է ընդունվել: Նյութը վերցված է henaran.am լրատվական կայքից
| |
|
Всего комментариев: 0 | |



Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.