11:46 Չինաստանում արգելել են Լեդի Գագայի եւ Բեյոնսեի երգերը | |
Չինաստանում արգելել են Լեդի Գագայի եւ Բեյոնսեի երգերըՉինաստանի Մշակույթի նախարարությունն արգելել է ինտերնետում տեղադրել 100 հայտնի երգեր, որոնք կարող են "վնասել ազգային մշակույթը”: Այդ երգերի շարքում են Լեդի Գագայի, Բեյոնսեի, Backstreet Boys ու Take That խմբերի հիթերը: Որպես պաշտոնական պատճառ նշվել է համաշխարհային ցանցի չինական մասի երաժշտական բովանդակությունը "կարգավորելու եւ օրինականացնելու” անհրաժեշտությունը: Արգելված երգերի ցանկում են հայտնվել Լեդի Գագայի նոր ալբոմի "Born this way”, "The Edge of Glory”, "Hair”, "Marry the Night”, "Bloody Mary” երգերը, որոնց արգելքի պատճառը չի նշվում: Ենթադրվում է, որ չինական կառավարության դժգոհության պատճառ է դարձել այս երգերում առկա ազատության դրսեւորումները: Մասնավորապես, "Hair” երգի հերոսուհին ցանկանում է ապրել եւ մեռնել այնքան ազատ, ինչքան իր մազերը, իսկ "Bloody Mary” երգն ավարտվում է "Ազատություն, սեր իմ” արտահայտությամբ: Չինաստանի իշխանություններն առաջին անգամը չէ, որ նման արգելքներ են դնում: Օրինակ, 2006-ին բրիտանական Rolling Stones խմբին արգելեցին Պեկինում համերգի ժամանակ կատարել մի շարք երգեր: Նյութը վերցված է henaran.am լրատվական կայքից | |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.