Աշխարհի ամենացածրահասակ
մարդը: Նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել ցածրահասակ մարդկանց
շրջանում: Գինեսի ռեկորդների գրքի նոր հերոս է դարձել 18-ամյա ֆիլիպպինցի
Ջունրի Բալուինգուն, որի հասակը կազմում է ընդամենը 60
սմ: Նրան այդ տիտղոսը շնորհվել է իր չափահաս դառնալու օրը:
Սինդանգան քաղաքում, որտեղ բնակվում է փոքրիկ ֆիլիպպինցին, նրա պատվին
մեծ տոնախմբություն է կազմակերպվել: Բալուինգուին պատվել
են տեղի քաղաքապետարանի շենքում եւ ներկա են եղել շոււրջ 100 հյուրեր, այդ
թվում` լրագրողներ:
Բալուինգուն ծնվել է աղքատ ընտանիքում, ընդ որում` նրա
երկու քույրերը եւ եղբայրը նորմալ հասակ ունեն: Տղան դադարել է աճել 2
ամսեկանից, որի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Նա առաջին անգամ կարողացել է ոտքերի վրա կանգնել 5 տարեկան հասակում
ծնողների օգնությամբ: Սակայն առողջության հետ կապված խնդիրները նրան չեն
խանգարել գրել-կարդալ սովորել եւ անգամ կենցաղում ծնողներին օգնել:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.