16:05 Անջելինա Ջոլիի Կլեոպատրան սեքսուալ չի լինի | |
Անջելինա Ջոլիի Կլեոպատրան սեքսուալ չի լինիՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Կլեոպատրային սեքս-խորհրդանշի չի վերածի եւ այլ կերպ կխաղա պատմական կնոջ դերը, որը տարբեր կլինի Էլիզաբեթ Թեյլորի դերակատարումից: Այս մասին հայտարարել է ինքը` Անջելինա Ջոլին: Այն մասին, որ դերասանուհին կմարմնավորի Կլեոպատրայի կերպարը "Նեղոսի թագուհի Կլեոպատրա. մի կյանք” ֆիլմում, հայտնի դարձավ նախորդ տարի, սակայն նախագիծը դեռ նախապատրաստման փուլում է: Ֆիլմն անգամ հաստատված ռեժիսոր չունի: Կլեոպատրայի կյանքի հերթական էկրանավորումը պայմանավորված է Էլիզաբեթ Թեյլորի դերակատարման 50-ամյակի հետ: Գլխավոր ռեժիսորի դերին հավակնում են միանգամից մի քանի անձինք: Մասնավորապես, Անջելինա Ջոլին գտնում է, որ ֆիլմը կարող է նկարել ռեժիսոր Դեւիդ Ֆինչերը, սակայն հիմնական հավակնորդ է մնում Պոլ Գրինգրասը: Հնարավոր տարբերակներից է նաեւ Ջեյմս Քեմերոնը: "Թեկուզ իմ խաղն այդքան էլ հիանալի չի լինի, ինչպես Թեյլորինը, սակայն կփորձեմ թագուհուն ներկայացնել ոչ որպես "սեքս- խորհրդանիշ”, ինչը նա երբեք չի եղել: Նա նաեւ շատ սիրեկաններ չի ունեցել, հավանաբար երկու տղամարդ միայն: Նա հաճելի կին է եղել, բայց ոչ գեղեցկուհի: Նրան ոչ ոք չի հասկացել, խոսքը գլամուրային կյանքի մասին չէ, այլ նրա, որ նա հիանալի մայր է եղել, տիրապետել է 5 լեզուների եւ իսկական առաջնորդ է եղել”,-նշել է Ջոլին:
| |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.