Главная » 2011»Май»27 » Ամուսինը կախվելուց առաջ երկտող է թողել, մեղադրելով կնոջը
09:49
Ամուսինը կախվելուց առաջ երկտող է թողել, մեղադրելով կնոջը
Ամուսինը կախվելուց առաջ երկտող է թողել,
մեղադրելով կնոջը
Մայիսի 25-ին հիվանդանոցից ահազանգել
Է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ Մոսկովյան փողոցի թիվ 14
շենքի մոտ գտնվող տնակում կախվել է եղել 64-ամյա Արմեն Չոբանյանը:
Հարեւանների պատմելով, ինքնասպանի կինը` 61-ամյա Սուսան Ծառիկյանը ժամը
13-ի սահմաններում իրենց պատկանող տնակի մուտքի դիմացի ծածկի տակ կախված
վիճակում հայտնաբերել է ամուսնու դիակը, իսկ տնակի սեղանի վրա`
իրավապահները հայտնաբերել են երկտող, որտեղ Չոբանյանը գրել էր. "Ոչ ոքի
չմեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է` Սուսանը”:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության խումբը`
վարչության պետ Անուբախ Համբարյանի, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի,
Վանաձորի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական
բաժնում նյութեր են նախապատրաստվում:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.