Թող լռի այս մեղեդին,
Չլսես դու ձայնը իմ,
Չտեսնես աչքերս թաց:
Խավարի թող լույսը իմ,
Որ փախչեմ քո հայացքից
Եվ քախծեմ մենակ սիրուս մասին:
Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ -
Հեռանում եմ ես, հեռանում եմ ես:
Ես փակում եմ այն ուղղին,
Որ կոտրել է սիրտը իմ,
Բերելով քեզ մոտ, դարձրել գերի:
Ցավում եմ սիրելիս, որ էլ ետ չենք բերի,
Մեր սիրո արևը չի այրի:
Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ -
Հեռանում եմ ես, հեռանում եմ ես: