Главная » 2011 » Август » 31 » Որքան կվճարեն մարմնավաճառները ողջ գիշեր փողոցում “կայանելու” համար
15:53
Որքան կվճարեն մարմնավաճառները ողջ գիշեր փողոցում “կայանելու” համար
Որքան կվճարեն մարմնավաճառները ողջ գիշեր փողոցում
"կայանելու” համար
Գերմանիայի Բոնն քաղաքի
իշխանությունները քաղաքի բյուջեի եկամուտները մտադիր են ավելացնել տարեկան
300 հազար եվրոյով` մարմնավաճառների միջոցով:
Այն վայրերում, որտեղ սովորաբար "աշխատում են” մարմնավաճառները,
քաղաքի իշխանությունները հատուկ ավտոմատներ են տեղադրել. այսուհետ
փողոցում աշխատելու իրավունք ստանալու համար նրանք պարտավոր կլինեն վճարել:
"Աշխատանքն” սկսելուց առաջ կանայք պետք է ավտոմատի մեջ գցեն 6 եվրո` ողջ
գիշեր վճարված տեղում կանգնելու իրավունք ստանալու համար:
Տեղի իշխանությունները մարդկության հնագույն մասնագիտության տեր կանանց
տեղեկացրել են, որ "կայանատեղի” վճարման անդորրագրերը հսկիչները կարող են
ստուգել: Անդորրագիրը կորցնելու դեպքում նրանք կտուգանվեն 100 եվրոյի
չափով:
Ի դեպ, Բոննում մարմնավաճառներին թույլատրված է
աշխատել միայն մեկ փողոցում:
за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.