Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Май » 24 » Նարեկ Սարգսյանը “ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպի
21:06
Նարեկ Սարգսյանը “ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպի

Նարեկ Սարգսյանը "ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպի

 Մայիսի 23-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է  նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին  և  նշել, որ նախորդ գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը կարող է մնալ  "իրենց թիմում”, եթե ցանկանա:

Այսօր արդեն,  քաղաքապետը դրական է գնահատել  Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը, և հերքել այն լուրերը, թե ճարտարապետի աշխատանքից ազատվելու պատճառը տարաձայնություններն են Կառավարության շենքի վրա կառուցվելիք "Գմբեթի” շուրջ:

Ինչ վերաբերում է Facebook –ում տարածված այն հայտարարությանը, թե Նարեկ Սարգսյանի նշանակման հարցը մեկ ամսով հետաձգվում  է, ապա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում, քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, որ այդ տեղեկությունը հավաստի չէ: Շուտով նորանշանակ ճարտարապետը գործի կանցնի, սակայն նրա հետ հարցազրույց մոտ օրերս չի լինի. "Նարեկ Սարգսյանը լրագրողներին մի քիչ ուշ կհանդիպի”,- ասաց Շուշան Սարդարյանը:

Նա հղում արեց mediamax-ին, որի հետ հարցազրույցում,  քաղաքապետի դիտարկմամբ, "Նարեկ Սարգսյանն աշխատելու է որպես թիմի անդամ, եւ ժամանակը ցույց կտա, որքանով արդյունավետ է մեր աշխատանքը”,- ասել է նա:

Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որը հնչում է Նարեկ Սարգսյանի հասցեին, ապա Կարեն Կարապետյանն առաջարկում է  սպասել մի քանի ամիս: Նա  համոզված է, որ Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը, եւ բոլորին կոչ է անում ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ լավ բան անելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը կյանքի կոչել:

Просмотров: 768 | Добавил: ArmHits | Теги: Նարեկ Սարգսյանը “ձայնազուրկ է”, լրագրողների հետ նա դեռ չի հանդիպի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Кто Ваша любимая армянская певица?
Всего ответов: 1173





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.