Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Июнь » 18 » Ինչու են ճչում թենիսիստուհիները
15:25
Ինչու են ճչում թենիսիստուհիները

Ինչու են ճչում թենիսիստուհիները

ՇարապովաԻնչու են ճչում թենիսիստուհիները: Գիտնականները պարզել են, որ թենիսի դաշտում թենիսիստուհիների բարձր ճչալը ոչ թե կամակորություն կամ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու միջոց է, այլ անհրաժեշտություն:

Բրունելի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Մաքքոնելը նշում է, որ ճիչն օգնում է մեծացնել հարվածի ուժը` կարգավորելով հավասարակշռությունը: Թոքերում օդի մեծ քանակն օգնում է կայունություն ապահովել:

Առաջին թենիսիստուհին, որ խաղի ժամանակ սկսել է ճչալ, Մոնիկա Սելեշն է եղել: Սակայն 1992-ին այդ ձայները չափազանց բացասական արձագանք ստացան, ուստի թենիսիստուհուն Ուիմբլդոնի եզրափակչում կարգադրեցին ճչալ ցածր ձայնով:

Այդ ժամանակվանից թենիսիստուհիների ուժեղ ճիչերը գլխացավանք են խաղի դատավորների համար: Որոշ փորձագետներ անգամ զգուշացնում էին, որ նման ձայները կարող են ճնշող ազդեցություն ունենալ մրցակիցների վրա, որը չի համապատասխանում թենիսի կանոններին:

Սակայն Էլիսոն Մաքքոնելը նշում է, որ ուժեղ գոռալու կարողությունը խաղացողի մարզական պատրաստվածության եւս մեկ բոնուս է: Նրա խոսքով` լավ թենիս խաղալու համար անհրաժեշտ է ունենալ լավ զարգացած մկանային համակարգ եւ ուժեղ ողնաշար: Իսկ ինչ վերաբերում է շնչառական տեխնիկային, ապա անհրաժեշտ է շնչել եւ արտաշնչել բերանով: Նման ձեւով շնչելու յուրահատկությունը կայանում է նրանում, որ որոշ մարդկանց կտրուկ արտաշնչելու համար անհրաժեշտ է ձայներ արձակել:

Ճչացող ամենահայտնի թենիսիստուհիների թվում է 24-ամյա Մարիա Շարապովան, որը 100 դեցիբել ձայներ է արձակում: Այն ավելի բարձր է, քան  փոքր ինքնաթիռի շարժիչի արձակած ձայնը: Այս ցանկում են նաեւ Սերենա Ուիլյամսը, Միշել Լարշե դե Բրիտոն:


Նյութը վերցված է henaran.am  լրատվական կայքից

Просмотров: 739 | Добавил: ArmHits | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Ваш интернет-браузер?
Всего ответов: 554





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.