Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Июнь » 28 » Գյումրին շոկի մեջ է. ինչպես կարող էր երիտասարդը ծեծելով սպանել շտապօգնության բժշկին
09:45
Գյումրին շոկի մեջ է. ինչպես կարող էր երիտասարդը ծեծելով սպանել շտապօգնության բժշկին

Գյումրին շոկի մեջ է. ինչպես կարող էր երիտասարդը ծեծելով սպանել շտապօգնության բժշկին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, դժբախտ եւ արտակարգ պատահար  է տեղի ունեցել Գյումրիում:

Դաժան ծեծի հետեւանքով  մահացել է Գյումրու Շտապբուժօգնության կայանի  բժիշկ Աշոտ Գրիգորյանը: Դիպվածը տեղի է ունեցել հունիսի 26-ին: Նույն օրը  ժամը 23-ի սահմաններում Գյումրու Շտապբուժօգնության կայանում կանչ է գրանցվել Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տնից: Շտապօգնության աշխատանքային խումբը  մոտ 10րոպե հետո գտնվել է նշված հասցեում:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  կայանի վարորդ Սարգիս Կարապետյանը պատմել է, որ  կանչը ճանապարհից ստանալով, բժշկական խումբը շտապել է օգնության: Գյումրու Շտապբուժօգնության Կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի տեղեկացմամբ,  հիվանդի տղան՝ Արտակ Կարապետյանը, կայանի մեքենային  դիմավորել է իրենց տանից 200 մ հեռավորության վրա, նստել է մեքենա, սկսել է հայհոյել, հետո ընթացքից դուրս է թռել մեքենայից, բժշկին էլ քաշել իր հետեւից: 

Շտապօգնության մեքենայից բժիշկ Աշոտ Գրիգորյանին վայր գցելուց հետո հիվանդի որդին՝ Արտակ Կարապետյանը սկսել է նրան ծեծի ենթարկել: Հրմշտոցով ու քաշքշոցներով, որոնք ուղեկցվել են հայհոյանքներով, բժիշկն ու բուժքույրը բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ տան շեմին վարորդի խոսքերով, բժիշկը կրկին ծեծի է ենթարկվել: Այսքանից հետո 65-ամյա բժշկի 30-ամյա աշխատանքային փորձը նրան մղել է դեպի հիվանդը. վերջինիս առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Այնուհետ կայանի խումբը փորձել է հեռանալ Կարապետյանների  տնից:

Հարբած Արտակ Կարապետյանը, սակայն,  հետապնդել է աշխատանքային խմբին եւ խոչընդոտել է նրանց հեռանալուն:  Արդեն երկրորդ անգամ տուն մտնելուց հետո, բժիշկ Աշոտ Գրիգորյանը նստել է բազմոցին ու բուժքրոջն ասել, որ իրեն վատ է զգում եւ մինչ նրան կցուցաբերվեր համապատասխան բուժօգնություն, բժիշկը տեղում մահացել է :

Ըստ վարորդի, բժշկի հետ միասին Արտակ Կարապետյանի կողմից ծեծի են ենթարկվել նաեւ ինքն ու բուժքույրը:  Վիճաբանությանը խառնվել է նաեւ հիվանդը, ում համար կանչն իրականացված է եղել: Տեսնելով որ հիվանդի որդու ձեռքից այսպես ասած պրծնել հնարավոր չէ, մի կերպ կապվել են կայանի հետ:

Դեպքի առթիվ հիվանդի որդին՝ Արտակ Կարապետյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրու բաժանմունք:

Բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան փաստի առթիվ ՇՄ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Ըստ ՇՄ քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հնարավոր է մահվան այլ պատճառներ արձանագրի: "Վերջնական պատասխանն էլ առիթ կհանդիսանա քրեական գործ հարուցելու կամ կասեցնելու համար” ,-նշում է Վահրամ Բեյբությանը:


Նյութը վերցված է henaran.am  լրատվական կայքից
Просмотров: 819 | Добавил: ArmHits | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Кто Ваш любимый армянский певец?
Всего ответов: 1168





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.