Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Май » 24 » "Գաիշնիկը” վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացիներին. եղբայրը մահացել է, քույրը`վերակենդանացման բաժանմունքում է
17:14
"Գաիշնիկը” վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացիներին. եղբայրը մահացել է, քույրը`վերակենդանացման բաժանմունքում է

"Գաիշնիկը” վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացիներին. եղբայրը մահացել է, քույրը`վերակենդանացման բաժանմունքում է

Այսօր` մայիսի 24-ին, ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտաս-16 շենքի դիմաց ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու հոգու: 42-ամյա Արտակ Գրիգորյանը, ով աշխատում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երևանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքում որպես տեսուչ` ավագ լեյտենանտ կոչումով:

 Վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան, Ա. Գրիգորյանը վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացիներ քույր ու եղբայր 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի թիվ 70 դպրոցի 11-րդ դասարանում) և 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):

 Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Արմենիա” բժշկական կենտրոն: Հիվանդանոցում եղբայրը` Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այնտեղ էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լևոն Շմավոնյանը, իսկ քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:

Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առևանգել են: Սակայն շատ ավելի ուշ՝ գիշերը, ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառևանգում էլ չի եղել և վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանը: Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նյութը վերցված է henaran.am  լրատվական կայքից
Просмотров: 700 | Добавил: ArmHits | Теги: Գաիշնիկը” վրաերթի է ենթարկել Իրանի , քույրըվերակենդանացման բաժանմունքում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Каким оператором сотовой связи вы пользоваетесь?
Всего ответов: 515





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.