Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Май » 24 » Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապետն առաջարկում է Նարեկ Սարգսյանի հարցում չշտապել
18:13
Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապետն առաջարկում է Նարեկ Սարգսյանի հարցում չշտապել

Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապետն առաջարկում է Նարեկ Սարգսյանի հարցում չշտապել

Երևանի քաղաքապետի Facebook-ի էջի պատին ակտիվիստներն իսկական բունտ էին բարձրացրել Գլխավոր ճարտարապետի թեկնածության շուրջ: Նրանք  պահանջում էին պաշտոնանկ անել նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին` հիշեցնելով,  որ նրա ՝ հասարակական բոլոր բողոքներն անտեսելու արդյունքում կայացրած կառուցապատման որոշումներով են մասնակիորեն կամ ամբողջովին ոչնչացվել Դալմայի այգիների, Հաղթանակի զբոսայգու, Օղակաձև զբոսայգու, Սարյանի այգու, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի կանաչ տարածքները, կատարվել բազմաթիվ ծառահատումներ, կառուցվել Հյուսիսային պողոտան։

Անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված քննակումներին` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում նշել է. «Ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով և այլն։ Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս։ Ամեն ինչ կախված է թե թիմին ու կառավարիչներին ինչ լիազորություններ և ազատության աստիճան է տրվում և ինչ խաղի կանոններով են շարժվում։

Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և "բացասական” փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել։

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանի թիմը ձևավորում է բաց և թափանցիկ մթնոլորտ, որտեղ երևանցին կարողանում է վերահսկել մեր աշխատանքը։

Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու։

Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ` մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա»։

"Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև պարոն Հասրաթյանը”,- գրում է Երեւանի քաղաքապետը:


Նյութը վերցված է henaran.am  լրատվական կայքից

Просмотров: 635 | Добавил: ArmHits | Теги: Facebook-յան բունտը ազդե՞ց. Քաղաքապ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Кто Ваш любимый армянский певец?
Всего ответов: 1168





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.