Выбрать язык / Choose language:
Ukranian
English
French
German
Japanese
Italian
Portuguese
Spanish
Danish
Chinese
Korean
Arabic
Czech
Estonian
Belarusian
Latvian
Greek
Finnish
Serbian
Bulgarian
Turkish
Главная » 2011 » Май » 24 » Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության առաջարկները
17:12
Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության առաջարկները

Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության առաջարկները

"Հայտարարությունը զուտ քաղաքական հայտարարութոն է, եթե նայենք ոչ քաղաքական մասը կարող ենք ասել, թե որի առաջարկությունները չեն ընդունվել եւ ինչու ինչու եւ քանի առաջարկություն, այնուամենայնիվ, ընդունվել է”,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությույանյանը Henaran.am-ի խնդրանքով այսպես մենաբանեց նախօրեին խորհրդարանում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի  հայտարարությունը, թե իշխանությունն այս տրամադրվածությամբ կարող մինչեւ 22-րդ դարը ԸՕ բարեփոխել:

Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու չընդունվեցին խորհրդարանական ընդդիմության 4 առաջարկներից 3-ը: "Առաջինը նրանք պահանջում են 100%-ոց համամասնական ընտրություններ, ինչը, մեր կարծիքով, սխալ է եւ այս փուլում չի համապատասխանում մեր երկրի պահանջներին: Այն փաստարկը, թե գիտեք ինչ, մեզ չի հաջողվում մեծամասնական ընտրություններում հաղթել, դա լավ փաստարկ չէ` օրենսգիրք փոխելու համար”,-նշեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ  100 տոկոսանոց համամասնական համակրգով պատգամավորն ընտրողի համար դառնում է "շատ հեռու” անձնավորություն:

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր, նաեւ որ ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակները  հրապարակվեն:  Ըստ Դավիթ Հարությույունյանի, Վենետիկի հանձնաժողովը սա դիտարկում է որպես ընտրությունների գաղտնիության սկզբունքի խախտում: ՀՅԴ-ն այս առաջարկով ցանկանում է պայքարել  բացակա ընտրողների փոխարեն քվեակելու դեմ, բայց իշխանությունն այս հարցում, ինչպես Դավիթ Հարությույանը բնորոշեց,  աննախադեպ քայլի է գնացել եւ առաջարկել, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ վստահված անձը նստի հանձնաժողովի այն երկու անդամների միջև, ովքեր ստուգում են ընտրության ներկայացած անձանց անձնագրերը:

"Մի թույլ տվեք լինի խախտում”,-ընդգծեց Դավիթ Հարությույունյանն ու նշեց խորհրդարանական ընդդիմության երրորդ առաջարկը, որը կոալիցիան չընդունեց. "Նրանք առաջարկում են ընտրությունների արդյունքները ամփոփել սկզբից հաշվարկելով ծրարները, բաժանելով ծրաները 100-ական ծրարների, հետո նոր վերլուծելու, թե յուրաքանչյուր տրցակում ինչպես են ձայները բաշխված”:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները Հայաստանում էապես բարելավվեցին ,երբ ընտրությունների արդյունքները ծրար առ ծրար սկսեցին հանվել: "Երբ  քվեաթերթիկները քվեատուփից թափվում էին սեղաններին, այդ պահից սկսվում էին ամենաանկանխատեսելի զարգացումները` քվեաթերթիկները չքանում էին, քվեաթերթիկների տրցակներ հայտնվում էին”-հիշեց Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ ներկայացուցիչն ասաց նաեւ, որ ընդունվել են խորհրդարանական ընդդիմության մի շարք առաջարկներ, որոնց մասին վերջիններս նախընտրում են չխոսել: Դրանց թվում Դավիթ Հարությունյանը առանձնացրեց անհատական դրոշմակնիքների, ընտրատեղամասերի տեսանկարահանման վերաբերյալ առաջարկությունները: Վերջինը մասամբ է ընդունվել:


Նյութը վերցված է henaran.am  լրատվական կայքից
Просмотров: 687 | Добавил: ArmHits | Теги: թե ինչու չընդունվեցին խորհրդարանակա, Դավիթ Հարությունյանը բացատրեց | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 


   


   
Статусы  


   

    

 

 
 
Наш Вопрос
Зависимость от каких из нижеперечисленных вещей Вы наблюдаете у себя?
Всего ответов: 274





Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Current Position Google-Add.com - Открытый Каталог Сайтов Каталог сайтов :: Развлекательный портал iTotal.RU Каталог сайтов Всего.RU 

за сутки у нас 1200 хостов.По вопросам размещения рекламы на сайте напишите письмо на armhits@mail.ru

Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.